Հայաստան-ԱՄՆ. շախմատի ԱԱ
ՍպորտՇախմատի աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին կմրցի ԱՄՆ-ի հավաքականի հետ:
Հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կխաղա Սամուել Շակլանդի հետ, աըա մյուս զույգերը. Ալեքսանդր Լենդերման-Սերգեյ Մովսիսյան, Ալեքսանդր Նիշչուկ-Վլադիմիր Հակոբյան, Դանիել Նարոդիտսկի-Հրանտ Մելքումյան:
Մյուս հավաքականները կմրցեն Ուկրաինա-Հնդկաստան, Կուբա-Իսրայել, Չինաստան-Եգիպտոս և Հունգարիա-Ռուսաստան զույգերով:
Մրցաշարի 4-րդ տուրից հետո առաջատարն Ուկրաինան է, որն ունի 10,5 միավոր: Կուբան և Ուկրաինան ունեն 10-ական միավոր: Հայաստանի հավաքականը 6 միավորով նախավերջին տեղում է: