Վրաստանը եւ Բելառուսը համագործակցության մի շարք համաձայնագրեր են ստորագրել
ՄիջազգայինՎրաստանի եւ Բելառուսի ներկայացուցիչներն ապրիլի 23-ին մի շարք համաձայնագրեր են ստորագրել երկկողմ համագործակցության վերաբերյալ, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ն:
Մասնավորապես, ստորագրվել են «Վրաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի եւ Բելառուսի Առեւտրաարդյունաբերական պալատի համագործակցության մասին համաձայնագիրը», «Վրաստանի Գիտությունների գյուղատնտեսական ակադեմիայի եւ Բելառուսի Գիտությունների ակադեմիայի գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը» եւ «Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի եւ Բելառուսի Գիտությունների ակադեմիայի գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը»:
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը տեղի Է ունեցել Վրաստանի եւ Բելառուսի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Գեորգի Մարգվելաշվիլիի միջեւ ապրիլի 23-ին Թբիլիսիի նախագահական նստավայրում կայացած հանդիպումից հետո: Բացի այդ, Լուկաշենկոյի եւ Մարգվելաշվիլիի հանդիպման արդյունքում ստորագրվել Է համատեղ հայտարարություն: Դրանում նշված Է, որ «վրաց-բելառուսական հարաբերությունների զարգացող բնույթը համապատասխանում Է Վրաստանի եւ Բելառուսի շահերին»:
Բելառուսի նախագահը երկօրյա պետական այցով Թբիլիսի Է ժամանել ապրիլի 22-ի երեկոյան: Նախագահի հետ բանակցություններից հետո պլանավորված են նրա հանդիպումները Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Ապրիլի 24-ին ծրագրված Է Լուկաշենկոյի ուղեւորությունը Բաթում, որտեղ նա հանդիպում կունենա Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեի հետ, կդիտի տեղի ձեռնարկությունները, ինչպես նաեւ կայցելի համերգ: Բացի այդ, Լուկաշենկոն ներկա կգտնվի Բաթումի եւ Բրեստի եղբայրացման մասին պայմանագրի ստորագրման արարողությանը:
Բելառուսի նախագահը Վրաստանից կմեկնի ապրիլի 24-ին: