Քերոլայն Քոքսը նոր ցեղասպանության փորձ է համարում Արցախի բնակչությանը սեփական հողից կտրելու Ադրբեջանի քայլերը
ՄիջազգայինԲարոնուհի Քերոլայն Քոքսը նոր ցեղասպանության փորձ է համարում Ադրբեջանի քայլը, որը փորձում է Արցախի ժողովրդին կտրել իր պատմական հողերից: «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորումի ընթացքում իր ելույթում բարոնուհին ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ ազատ ու անկախ ապևելու իրավունքը վաստակած Արցախի ժողովրդին, ինչը կարելի է համարել ցեղասպանության նոր փորձ: «Ես միշտ եղել եմ Արցախի ժողովրդի կողքը, ապրել եմ նրա հետ: Երբ ես այցելում եմ Հայաստան կամ Արցախ, ոգեշնչվում եմ, որովհետև դուք ոչ միայն վերածնունդ եք ապրում ձեր կրած տառապանքներից հետո, այլև քայքայման փշրանքներից գոյություն եք ստեղծում»,- ընդգծեց Քերոլայն Քոքսը:
Քոքսի գնահատմամբ՝ հարկավոր է Ադրբեջանին պատասխանատու համարել նախկինում իրականացված էթնիկ զտումների, Արցախի բնակչության հանդեպ բռնությունների համար: Բարոնուհին շեշտեց, որ Արցախի Հանրապետության բնակչությունն ունի ազատ և անկախ ապրելու իրավունք: «Ես ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել Արցախի ժողովրդին»,- եզրափակեց նա: