Ֆրանսիայի վարչապետը հայտնել է վերջին հինգ ամիսների ընթացքում կանխված հինգ ահաբեկչությունների մասին
ՄիջազգայինՖրանսիական ոստիկանությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում կանխել է հինգ ահաբեկչական հարձակումենր, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Վարչապետը նշել է, որ հինգ ծրագրված ահաբեկչական հարձակումներից վերջինն ահաբեկիչները պատրաստվում էին իրականացնել Փարիզի Վիլժուիֆ արվարձանում:
«Սպառնալիքը երբեք այդքան բարձր չի եղել: Մեր պատմության մեջ երբեք ստիպված չենք եղել նման տեսակի ահաբեկչության հետ բախվել», - ասել է Վալսը: