««Ռեալը» առանց խնդրի կարող է պայքարել կիսաեզրափակչի յուրչաքանչյուր մասնակցի հետ». Անչելոտի
ՍպորտՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Ատլետիկոյի» (1:0) նկատմամբ ՉԼ-ի քառորդ եզրափակչում հաղթանակից հետո նշել է, որ դա մրցաշրջանի ամենակարևոր խաղն էր:
«Սա մրցաշրջանի ամենակարևոր խաղն էր: «Ատլետիկոն» միշտ էլ ուժեղ է խաղում, բայց մենք կարողացանք հաղթահարել: Մեր երազանքը ևս մեկ եզրափակչում խաղալն է: Կփորձենք հաղթել մնացյալ խաղերում: Յուրաքանչյուր խաղ փորձություն է: Այս փորձությունը մենք անցանք պատվով: «Ռեալը» առանց խնդրի կարող է պայքարել կիսաեզրափչի յուրչաքանչյուր մասնակցի հետ: Հարգում ենք բոլոր երեք հնարավոր մրցակիցներին: Տեսնենք՝ ով մեզ բաժին կհասնի», – Անչելոտիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: