Աշխարհի առաջնություն. Մելքումյանի հաղթանակի շնորհիվ Հայաստանը պարտության մատնեց ԱՄՆ-ի թիմին
ՍպորտԾաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց ամերիկացիների հետ եւ առավելության հասավ 2,5։1,5 հաշվով։ Հաղթական միավորը Հայաստանի թիմին բերեց չորրորդ համար Հրանտ Մելքումյանը։ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը խաղացին ոչ ոքի։ Հայաստանի հավաքականը վաստակել է թիմային 4 միավոր։ Նույնքան միավոր ունեն նաեւ Հունգարիան ու Ռուսաստանը։
Առաջատարը Ուկրաինայի հավաքականն է, որը 2,5։1,5 հաշվով հաղթեց Հնդկաստանի թիմին եւ վաստակել է 8 միավոր։ Մեկական միավոր են հետ Կուբան ու Իսրայելը։ Չինաստանն ունի 6, Հնդկաստանը՝ 5 միավոր։
Ապրիլի 24-ին առաջնությունում հանգստյան օր է։ Սպասվում է, որ շախմատիստները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Աշխարհի առաջնություն, 5-րդ տուր
ԱՄՆ - Հայաստան՝ 1,5։2,5
Սամուել Շենքլանդ - Լեւոն Արոնյան՝ 0,5։0,5
Ալեքսանդր Լենդերման - Սերգեյ Մովսեսյան՝ 0,5։0,5
Ալեքսանդր Օնիշչուկ - Վլադիմիր Հակոբյան՝ 0,5։0,5
Դանիել Նարոդիցկի - Հրանտ Մելքումյան՝ 0։1
Կուբա - Իսրայել՝ 1,5։2,5
Ուկրաինա - Հնդկաստան՝ 2,5։1,5
Չինաստան - Եգիպտոս՝ 2,5։1,5
Ռուսաստան - Հունգարիա՝ 3,5։0,5