Պատմության մեջ առաջին անգամ աֆրոամերիկուհի Է նշանակվել ԱՄՆ-ի գլխավոր դատախազ
ՄիջազգայինԱՄՆ-ի Սենատը երկրի գլխավոր դատախազ Է հաստատել Լորետա Լինչին, հաղորդում Է Associated Press-ը: Նա միաժամանակ կգլխավորի արդարադատության նախարարությունը:
Լինչի թեկնածության օգտին, որը դարձել Է առաջին աֆրոամերիկուհին եւ երկրորդ կինն այս պաշտոնում, քվեարկել Է 56 սենատոր, դեմ՝ 43-ը: Սպիտակ տանը Լինչի հաստատումը համարել են «լավ նորություն»:
Լինչը պաշտոնում հաստատվելուն սպասում Էր 2014 թվականի նոյեմբերից, երբ նրա թեկնածությունն առաջադրեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Գլխավոր դատախազի պաշտոնում, ինչպես նշել Է Reuters-ը, Լինչին սպասում Է ոստիկանների կողմից աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքների խախտման փաստերով հետաքննությունը: Նա նաեւ պետք Է հետաքննի այն գործերը, որոնք կապված են ԱՄՆ-ում հարկերից խուսափելու եւ արժութային շուկաների մեքենայությունների կապակցությամբ համաշխարհային խոշորագույն մի շարք բանկերի նկատմամբ առաջադրված մեղադրանքների հետ:
Լորետա Լինչը վերջին չորս տարում աշխատել Է Նյուք Յորքի նահանգի Արեւելյան օկրուգի դատախազ: 1999 – 2001 թվականներին նա նույն պաշտոնն զբաղեցրել Է Բիլ Քլինթոնի վարչակազմի օրոք: