Պետդուման հայտարարություն Է ընդունել հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
ՄիջազգայինՊետդուման ապրիլի 24-ին հայտարարություն Է ընդունել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
Պետդուման խորը ցավակցություն Է հայտնում եղբայրական Հայաստանին հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաեւ մյուս ժողովուրդներին, որոնք տուժել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ողբերգական իրադարձությունների ընթացքում, եւ գտնում Է, որ պատմության բարդ հարցերը եւ միջազգային վեճերն անհրաժեշտ Է լուծել խաղաղ միջոցներով, այդ թվում՝ դիվանագիտական ջանքերով՝ հանուն մոլորակի վրա կայուն խաղաղության եւ անվտանգության հաստատման:
Պետդումայի պատգամավորները համոզված են, որ Եվրասիական աշխարհամասը կարող Է եւ պետք Է դառնա բարիդրացիության եւ իրավահավասար համագործակցության օրինակ, խաղաղության եւ արարումի տարածք:
«Դրան հասնելուն նպաստում Է բազմակողմանի գործունեությունը միջազգային այնպիսի կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որոնց նպատակը կայուն զարգացումն Է, մեր ժողովուրդների բարգավաճումը եւ մարդասիրական իդեալների հաղթանակը»,- ասվում Է հայտարարության տեքստում: