Ռուսաստանի արձագանքն Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին խիստ Է լինելու. Լուկաշեւիչ
ՄիջազգայինՄոսկվայի արձագանքն Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին լինելու Է խիստ եւ սկզբունքային, այդ հանդիպումն ունի բացահայտ հակառուսական ուղղվածություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին, ապրիլի 24-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
«Մենք, անշուշտ, կհետեւենք, թե Ռիգայում ինչպես կանցնի գագաթնաժողովը, բայց արդեն այժմ ակնայտ Է, որ մեր արձագանքը կլինի կոշտ եւ սկզբունքային»,- ասել Է նա՝ նշելով, որ «սկզբունքային Է այն, որ գործընկերության իմաստն ունի վառ արտահայտված հակառուսական ուղղվածություն»: