Լիտվան կիսում է հայերի վիշտը. Լինաս Լինկյավիչուս
ՄիջազգայինԼիտվան կիսում է հայ ժողովրդի վիշտը` կապված 1915 թվականի սարսափելի իրադարձությունների հետ: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը: «Մենք կիսում ենք հայերի&nb sp;ողբերգությունը, որն առաջացավ 1915թ. սարսափելի իրադարձությունների հետեւանքով։ Աշխարհը պետք է ամեն ինչ անի, որպեսզի նման ողբերգություններ այլևս երբեք տեղի չունենան»,- գրել է Լիտվայի ԱԳ նախարարը:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին մոտ երկու միլիոն հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեցին 1915-1923 թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915 թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: