Վստահ եմ, որ հետաքրքիր կիսաեզրափակիչ է լինելու. Պավել Նեդվեդ
Սպորտ«Յովենտուսի» նապխկին անվանի ֆուտբոլիստ, ակումբի մարզական տնօրեն Պավել Նեդվեդը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը:
Հիշեցնենք, որ իր նախկին թիմը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում հանդիպելու է գործող չեմպիոն «Ռեալին»:
«Շատ ուրախ ենք 12 տարի անց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում լինելու համար: Նախորդ անգամ ես խաղացել եմ «Ռեալի» դեմ: Վստահ եմ, որ հետաքրքիր կիսաեզրափակիչ է սպասվում»,- Նեդվեդի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: