Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց Ցեղասպանությունը
ՄիջազգայինԳերմանիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև՝ վտանգելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Այս մասին գրում է Reuters-ը` ընդգծելով, որ «ցեղասպանություն» բառը հատուկ արձագանք է ստացել Գերմանիայում, որը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի առերեսվի Հոլոքոստի` վեց միլիոն հրեաների սպանության համար իր պատասխանատվության հետ: