«Շիրակ»-ը և «Բանանց» հաղթեցին խոշոր հաշվով
ՍպորտՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 23-րդ տուրի շրջանակներում կայացան «Շիրակ»-«Արարատ» և «Բանաց»-«Ուլիս» հանդիպումները:
Գյումրում «Շիրակ» քաղաքային մարզադաշտում հյուրընկալելով «Արարատ»-ին հաղթեց խոշոր 4-0 հաշվով: Գյումրեցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ժան-Ժակ Բուգուհին, մեկականանգամ գոլ խփեցին Գոռ Մալաքյանը և Միլոշ Ստամենկովիչը:
«Բանանց»-ը ևս հաղթեց խոշոր հաշվով` «Ուլիս»-ի դարպասն ուղարկելով 3 գնդակ: «Բանանց»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Վալտեր Պողոսյանը, մեկ գոլ էլ խփեց Նաիրի Մինասյանը:
Այս տուրից հետո «Շիրակ»-ը երկրորդ տեղում էր իր 44 միավորով: «Ուլիս»-ը զիջում է դիրքերը և այժմ երրորդ տեղում է: