Դաղստանում սպանված գրոհայիններն ԻՊ-ի կողմանկիցներ էին
ՄիջազգայինԴաղստանում չեզոքացված ավազակային խմբերի առաջնորդները նախկինում երդում են տվել «Իսլամական պետությանը», հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Երեկ հատուկ գործողության ակտիվ փուլում, որն անցկացվել է Դաղստանի Կարաբուդախկենտսկի շրջանում, ՌԴ ԱԴԾ-ի և ՆԳՆ-ի հատուկ նշանակության ջոկատի կողմից չեզոքացվել են երկու հրոսակախմբեր, որոնք կրակ են բացել անվտանգության ուժերի ուղղությամբ նռնակից և ավտոմատ զենքից: Ավելի վաղ, ավազակախմբի երկու առաջնորդներն իրենց ավազակային խմբավորումների անունից երդում են տվել ԻԼԻՊ միջազգային ահաբեկչական կազմակերպությանը»,- հայտնել են Ազգային Հակաահաբեկչական կոմիտեից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինյալների բունկերում հայտնաբերվել էր ռումբերի պատրաստման արհեստանոց: