Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը
ՍպորտԱպրիլի 26-ին` ժամը 13:00-ին, Երևանի Օլիմպիական հերթափոխի քոլեջի մարզադահլիճում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որին կմասնակցեն կաշվե ձեռնոցի 100-ից ավելի ներկայացուցիչներ: Երիտասարդների Հայաստանի առաջնությունում 10 քաշային կարգերում կխաղարկվի մեդալների 10 հավաքածու: Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի առաջիկա միջազգային մրցաշարերին և նոյեմբերին կայանալիք Եվրոպայի առաջնությանը, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: