Ռունին՝ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ ֆուտբոլիստ
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարզիկների եռյակում է: Այդ մասին տեղեկացնում է «Telegraph»-ը:
Ռունիի կարողությունը գնահատվում է 72 մլն ֆունտ ստերլինգ, եւ նա այդ ցուցանիշով զիջում է միայն «Ֆորմուլա 1»-ի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնին:
Ցուցակում են հայտնվել նաեւ Սթիվեն Ջերարդը («Լիվերպուլ», 42 մլն ֆունտ), Ժոզե Մոուրինյոն («Չելսի», 40), Ֆրենկ Լեմպարդը («Մանչեսթեր Սիթի», 39), Ռայան Գիգսը («Մանչեսթեր Յունայթեդ» 38) եւ Արսեն Վենգերը («Արսենալ», 38):