Հայաստանի Մ-19տ. հավաքականը պարտվեց Ուզբեկստանին
ՍպորտՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում ավարտվեց Հայաստանի և Ուզբեկստանի Մ-19 տարեկանների հավաքականների միջև առաջին ընկերական հանդիպումը: Հյուրերը հաղթեցին 3:1 հաշվով: Հաշիվը բացեց Սանջար Կոդիրկուլովը 8-րդ րոպեին: Խուշնուդ Ավիլովը կրկնապատկեց հյուրերի առավելությունը 38-րդ րոպեին:
Երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին Հայկ Գալստյանը դարձավ մեր հավաքականի կազմում միակ գոլի հեղինակը, իսկ 83-րդ րոպեին Սաիդջամոլ Դավլատջոնովը երրորդ անգամ գրավեց մեր թիմի դարպասը: Հայաստանի և Ուզբեկստանի Մ-19տ. հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում ապրիլի 28-ին, ժամը 16:00-ին: