Շախմատի հավաքականը հաղթեց ֆավորիտներից մեկին` Ռուսաստանի հավաքականի. Շախմատի ԱԱ
ՍպորտՇախմատի Հայաստանի հավաքականն աշխարհի թիմային առաջնության հերթական տուրում հաղթեց առաջնության ֆավորիտներից մեկին` Ռուսաստանի հավաքականին:
Մեր ընտրանուն կազմում կարևոր հաղթանակ տոնեց Գաբրիել Սարգսյանը, ով ոչ մի հնարավորություն չտվեց Սերգեյ Կարյակինին: Մյուս` Արոնյան-Գրիշչուկ, Մովսիսյան-Տոմաշևսկի, Մելքումյան-Վիտիյուգ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հայաստան-Ռուսաստան 2,5-1,5:
Մրցաշարի նախավերջին տուրում մեր ընտրանու մրցակիցը Հնդկաստանի հավաքականն է: Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին: