Լիբիայում դադարեցրել են երկրի խոշորագույն հանքում նավթի արդյունահանումը
ՄիջազգայինԼիբիան դադարեցրել է երկրի խոշորագույն՝ El Feel հանքում նավթի արդյունահանումը: Որոշման պատճառները չեն հաղորդվում:
Հանքը, որի արդյունավետությունը գնահատվում է օրական 100 հազար բարել, պատկանում է Լիբիայի Նավթի ազգային կորպորացիայի (NOC) եւ իտալական Eni-ի կողմից ստեղծված համատեղ ձեռնարկությանը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
Լիբիան անցյալ տարեվերջին նույնպես ստիպված էր փակել հանքը, երբ Տրիպոլիում ինքնահռչակ կառավարության դեմ հանդես եկող խմբավորումներից մեկը փակել էր խողովակաշարը՝ այդպիսով արգելափակելով El Feel-ի եւ հարեւան El Sharara-ի աշխատանքը:
El Feel-ի աշխատանքը հաջողվեց վերականգնել 2015 թվականին: Իսկ El Sharara-ն դեռեւս փակ է: