Նազարբաեւը դիտորդներից ներողություն Է խնդրել ընտրություններում գրանցված բարձր թվերի համար
ՄիջազգայինՂազախստանի նախագահական ընտրություններում հաղթած Նուրսուլթան Նազարբաեւը օտարերկրյա դիտորդներից ներողություն Է խնդրել քվեարկության բարձր թվերի համար: «Ես ներողություն եմ խնդրում, որ գերժողովրդավարական պետությունների համար այս թվերն անընդունելի են, բայց ոչինչ չԷի կարող անել: Եթե ես միջամտեի, դա ժողովրդավարական քայլ չԷր լինի&ra quo;,-ասել Է Նազարբաեւը մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել Է քվեարկության նախնական տվյալները, որոնց համաձայն՝ երկրի գործող նախագահ, «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կուսակցության առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը համոզիչ հաղթանակ Է տարել արտահերթ նախագահական ընտրություններում՝ ստանալով ընտրողների քվեների 97,7 տոկոսը:
Գործող նախագահի մրցակիցների՝ կոմունիստ Թուրգուն Սիզդիկովի եւ ինքնաառաջադրված Աբելգազի Քուսայինովի օգտին քվեարկել Է ընտրողների համապատասխանաբար 1,6 եւ 0,7 տոկոսը:
Ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ ընտրություններին մասնակցությունը կազմել Է 95,22 տոկոս:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպությունն այն կարծիքին Է, որ այդ ընտրություններում քվեարկողների ընտրությունը սահմանափակված Էր իրական ընդդիմության բացակայության եւ խոսքի ազատության սահմանափակման պատճառով: Այդ մասին ասված Է ԵԱՀԿ-ի՝ ընտրություններին նվիրված հատուկ զեկույցում:
Իր հերթին ԱՊՀ-ի դիտորդների առաքելությունը լուրջ խախտումներ չի գրանցել Ղազախստանի նախագահի վաղաժամկետ ընտրություններում: «Լուրջ խախտումներ, որոնք կարող Էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, մենք չենք տեսել»,-հայտարարել Է ԱՊՀ-ի գործկոմի նախագահ, դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը՝ ելույթ ունենալով Ղազախստանի ԿԸՀ-ում կազմակերպված մամուլի ասուլիսում: