Շախմատի կանանց հավաքականը պարտվեց Վրաստանին
ՍպորտՇախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը պարտվեց Վրաստանի ընտրանուն:
Մեր հավաքականի կազմում պարտություն կրեցին Դանիելյանը, Գալոյանը և Կուրսովան, իսկ միակ հաղթանակը տոնեց Լիլիթ Մկրտչյանը:
Շախմատի աշխարհի թիմային առաջնության վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ 15 միավորով: Առաջատարը Վրաստանի ընտրանին է 22,5 միավոր, իսկ 3-4-րդ տեղերը կիսում են Ռուսաստանի և Չինաստանի ընտրանիները: