ԱՄՆ-ն լրացուցիչ 9 միլիոն դոլարի աջակցություն է ցուցաբերել Նեպալին
ՄիջազգայինԱՄՆ-ն լրացուցիչ 9 միլիոն դոլար է հատկացրել Նեպալում երկրաշարժի հետևանքների վերացման համար: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ ճապոնաամերիկյան խորհրդակցությունից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ավելի վաղ 1 միլիոն դ ոլար էր հատկացրել երկրաշարժից տուժած Նեպալին: «Այսպիսով` ընդհանուր օգնությունը կկազմի 10 միլիոն դոլար»,- ասել է Ջոն Քերին:
Նեպալում, ըստ վերջին տվյալների, երկրաշարժից տուժել է 7 հազար 2 մարդ, մահացել է 3 հազար 733-ը: Հիմնահատակ քանդվել է 1914 շենք, վնասվել է ավելի քան 4 հազար184 տուն: Նեպալում 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի 25-ին: Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում, որտեղ մահացել է 70 և տուժել 250 մարդ, ինչպես նաև Մյանմարում, Բանգլադեշում, Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում: Երկու օրվա ընթացքում սեյսմոլոգները Նեպալում գրանցել են ոչ պակաս, քան 50 կրկնվող ցնցում` 3.5-6.9 մագնիտուդով: