«Մոսկվան և Կիևը համաձայն են հրադադարի Ուկրաինայի արևելքում». Պորոշենկո
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահը հայտարարել է հրադադարի համաձայնագիր Ռուսաստանի հետ, սակայն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այն թերահավատորեն է ողջունել, իսկ Մոսկվան ստորադասել է այն: Այս մասին հայտնում է CNN-ը:
Էստոնիա կատարած այցի ժամանակ Օբաման հայտնել է, որ տեղյակ է եղել կատարված գործարքի մասին: Սակայն նա նշել է, որ դեռ վաղ է կանխորոշելու՝ արդյոք բոլոր կողմերը կհետևե՞ն համաձայնագրին, թե՞ ոչ:
«Ցանկացած հրադադարի ջանք մինչև օրերս չի աշխատել՝ կամ այն պատճառով, որ Ռուսաստանը չի աջակցել այն, կամ ձևացրել է, որ ինքն անջատողականներին չի վերահսկում Արևելյան Ուկրաինայում»,- ասել է նա:
«Փաստորեն, եթե Ռուսաստանը պատրաստ է դադարեցնելու ֆինանսական, զինված վերապատրաստումը, շատ դեպքերում՝ Ուկրաինայում ռուսական զորքերի գործունեությանը միանալուն և լուրջ է վերաբերում իր քաղաքական դիրքորոշմանը, ապա դա մի բան է, ինչին մենք միայն կարող ենք հավատալ»,- ավելացրել է Օբաման:
Ապրիլի կեսերից սկսած՝ Ուկրաինայի զինված ուժերը երկրի արևելքում պայքարել են ռուսամետ ապստամբների դեմ: Կիևը և Արևմուտքը հաղորդում են, որ Մոսկվան աջակցում է ապստամբներին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի գրասենյակի տեղեկացմամբ' Ուկրաինայի նախագահը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են հրադադարին: