«Իսլամական պետության» զինյալները 5 լրագրողի են սպանել
Միջազգային«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները լիբիական հեռուստատեսության 5 լրագրողի են սպանել: Այս մասին ահազանգում է Reuters-ը:
Դա տեղի է ունեցել Լիբիայի արևելյան հատվածում: Reuters-ին այս ողբերգության մասին հայտնի է դարձել զինվորական աղբյուրներից;
Սպանված լրագրողների հետ կապը կորել էր 2014-ի օգոստոսին: Նրանց ենթադրաբար բռնել էին Տոբրուկ քաղաքից Բենգազի տանող ճանապարհին: