Արարատցի սամբիստներն Իջեւանում զբաղեցրել են մրցանակային տեղեր
ՍպորտԻջեւանում ապրիլի 26-ին անցկացված Սամբոյի միջազգային առաջնությանը Արարատի մարզը ներկայացնող չորս մարզիկներ գրավել են մրցանակային տեղեր:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզի մենամարտային մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հախումյանցը նշեց, որ 41 կգ քաշային կարգում հանդես եկած Գառնիկ Եսաելյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Առաջնությունում երրորդ հորիզոնականն են զբաղեցրել 41 կգ քաշային Ռուսլան Պողոսյանը, 55 կգ քաշային Մայիս Յագուբյանը եւ 38 կգ քաշային Իշխան Դավթյանը: Նրանց մարզում են Արթուր Հախումյանցը, Ստյոպա Խաչատրյանը եւ Ալիկ Խաչատրյանը:
Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ իրենք ընդհանուր առմամբ գոհ են սամբիստների ելույթներից:
Առաջնությանը մասնակցում էին Երեւանից եւ հանրապետության բոլոր մարզերից ժամանած շուրջ 150 սամբիստներ: Արարատի մարզից առաջնությունում հանդես են եկել 10 մարզիկ` 1999-2000թթ., 2001թ. եւ փոքրերի տարիքային խմբերում: Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն արժանացել են մեդալների եւ պատվոգրերի:
Լիլիթ Մաճկալյան