Նազարբաևը վերընտրվել է` ստանալով ձայների 97,75%-ը. հրապարակվել են պաշտոնական արդյունքները
ՄիջազգայինՂազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հաղթել է կիրակի օրն անցկացված նախագահական ընտրություններում` հավաքելով ձայների 97,75% տոկոսը: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Պաշտոնական տվալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Կուանդիկ Տուրգանկուլովը:
Ղազախստանի կոմունիստական կուսակցության քարտուղար Թուրգուն Սիզդիկովը 1,61% տոկոս ձայն է հավաքել, իսկ ինքնառաջադրված Աբելգազի Կուսաինովը` 0,64%:
Սրանք կիրակի օրը կայացած քվեարկության արդեն պաշտոնական արդյունքներն են:
Նշվում է, որ Նազարբաևի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 29-ին: