Աֆղանստանում սողանքի հետեւանքով 50-ից ավելի մարդ Է զոհվել, հիմնականում՝ կանայք ու երեխաներ
ՄիջազգայինԱֆղանստանում առնվազն 52 մարդ Է անհետ կորել եւ, ամենայն հավանականությամբ, զոհվել երկրի հյուսիս-արեւելքի Բադախշանի նահանգում տեղի ունեցած սողանքի հետեւանքով, հաղորդում Է տեղական իշխանությունները:
Խվախան շրջանի ղեկավարի խոսքով՝ ցեխահոսքերի տակն անցած մարդկանց թվում կա 25 կին եւ 22 երեխա:
Պատահարի վայրը գտնվում Է նահանգի վարչական կենտրոնից՝ Ֆայզաբադից, հյուսիս ընկած դժվարամատչելի գոտում:
Ինչպես նշում Է BBC-ն, սողանքները հաճախակի կրկնվող երեւույթ են Բադախշանում: Անցյալ տարվա մայիսին այդ նահանգում սողանքի պատճառով ավելի քան 350 մարդ Էր զոհվել: