Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել Է 5 հազարը. AFP
ՄիջազգայինՆեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 5057-ի: Այդ մասին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը:
Իսկ ընդամենը, ըստ պաշտոնական տվյալների՝ տուժածների ընդհանուր թիվը ներկայում գերազանցում Է 10 հազարը:
7,9 մագնիտուդով երկրաշարժը Նեպալում տեղի է ունեցել ապրիլի 25-ի առավոտյան: Դրա էպիկենտրոնը գտնվում էր երկրի մայրաքաղաք Կատմանդուից 82 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Սեյսմոլոգները վերջին մի քանի օրվա ընթացքում գրանցել են շուրջ 70 հետցնցում, որոնցից ամենահզորը՝ 6,7 մագնիտուդով, գրանցվել է ապրիլի 26-ին:
Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաեւ Հնդկաստանում, որտեղ զոհվել Է ավելի քան 70 եւ տուժել շուրջ 250 մարդ, ինչպես նաեւ Մյանմայում, Բանգլադեշում եւ Տիբեթում:
Նեպալի վարչապետ Սուշիլ Կոյիրալան հայտարարել Է, որ երկրում երկրաշարժի զոհերի թիվը կարող Է հասնել 10 հազարի:
Նեպալի կառավարությունը եռօրյա սուգ Է հայտարարել ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին հաղորդել Է ՏԱՍՍ-ը: