Խարկով-Կիև ճեպընթացը դուրս է եկել ռելսերից (լուսանկարներ)
ՄիջազգայինԽարկով-Կիև ճեպընթացը դուրս է եկել ռելսերից, զոհեր և տուժածներ չկան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «112 Ուկրաինա» հեռուստաալիքին, որն էլ իր հերթին վկայակոչել է ականատեսներին:
«Ուղևորների փոխանցած տեղեկության համաձայն՝ անցնելով 20 կիլոմետր, գնացքն սկսել է դանդաղ ընթանալ, ինչից հետո երրորդ վագոնն ամբողջովին դուրս է եկել ռելսերից»,- ասված է հաղորդագրության մեջ:


