Աֆղանստանում սողանքի հետևանքով 50-ից ավելի մարդ է զոհվել, հիմնականում՝ կանայք ու երեխաներ
ՄիջազգայինԱֆղանստանում առնվազն 52 մարդ է անհետ կորել և, ամենայն հավանականությամբ, զոհվել երկրի հյուսիս-արևելքի Բադախշանի նահանգում տեղի ունեցած սողանքի հետևանքով, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Խվախան շրջանի ղեկավարի խոսքով՝ ցեխահոսքերի տակն անցած մարդկանց թվում կա 25 կին և 22 երեխա:
Պատահարի վայրը գտնվում է նահանգի վարչական կենտրոնից՝ Ֆայզաբադից, հյուսիս ընկած դժվարամատչելի գոտում:
Ինչպես նշում է BBC-ն, սողանքները հաճախակի կրկնվող երևույթ են Բադախշանում: Անցյալ տարվա մայիսին այդ նահանգում սողանքի պատճառով ավելի քան 350 մարդ էր զոհվել: