Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչների մասնակիցները
ՍպորտԵրևանի Օլիմպիական հերթափոխի քոլեջի մարզադահլիճում ընթացող Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում հայտնի են կիսաեզրափակիչի մասնակիցերը:49 կգ քաշային կարգում եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն դինամոյական Ալեն Դանիելյանն ու Գեղարքունիքի մարզը ներկայացնող Արա Գրիգորյանը, ինչպես նաև Մհեր Վարդանյանն ու Արսեն Աբգարյանը:
52 կգ քաշային կարգում կիսաեզրափակիչի ուղեգիր են նվաճել Վահե Բադալյանը, Կարեն Մելքոնյանը, Գարեգին Ավանեսյանը և Մնացական Հարությունյանը: 56 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում միմյանց դեմ կմենամարտեն Խալո Սադունյանն ու Դավիթ Ասատրյանը : Այս քաշային կարգի մյուս մենամարտում Հրայր Շահվերդյանի մրցակիցը կլինի Սամվել Սողոյանը: 60 կգ քաշային կարգում եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն Կարեն Մարգարյան - Նարեկ Հովհաննիսյան և Նարեկ Գալոյան- Սպարտակ Թամարյան զույգերը:
64 կգ քաշային կարգում կիսաեզրափակիչ են դուրս եկել Գոռ Ալեքսանյանը, Սամվել Սարգսյանը, Գառնիկ Պապիկյանն ու Արսեն Զախարյանը: 69 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում միմյանց դեմ կպայքարեն Տիգրան Մելքոնյանն ու Համբարձում Հակոբյանը, ինչպես նաև Գագիկ Մինասյանն ու Յուրիկ Ղարաբյանը: 75 կգ քաշային կարգում եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն Արմեն Մինասյան -Վարդան Քոսյան և Կարեն Հակոբյան -Վան Մելքումյան զույգերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան: 81 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգան Սոս Քոչարյանը, Էդուարդ Էնֆեջյանը, Հակոբ Հարությունյանը և Էդիկ Մաղաքյանը: 91 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում ասպարեզ դուրս կգան Վաղինակ Առաքելյանն ու Դավիթ Չալոյանը, ինչպես նաև Գնել Մուրադյանն ու Սարգիս Հովհաննիսյանը: Եվ, վերջապես, գերծանր քաշային կար. այստեղ եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն Գուրգեն Հովհաննիսյանն ու Տիգրան Հովսեփյանը, ինչպես նաև Ավետիս Հարությունյանն ու Արա Աբրահամյանը: