Առաքել Միրզոյանի համար Օլիմպիական խաղերն աշխարհի առաջնությունից առաջնահերթ են
ՍպորտԾանրորդ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանի համար առաջանահերթ է Օլիմպիական խաղերում բաղձալի արդյունքին հասնելը:
«Հաջորդ առաջնությունը, որին լուրջ կնախապատրասվեմ, նոյեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունն է: Դրանից զատ, ինձ համար գերակա են Օլիմպիական խաղերը: Ավելի կարևոր եմ համարում Օլիմպիական խաղերը, քան աշխարհի առաջնությունը»,- նշեց Առաքել Միրզոյանը:
Նա բաց էր թողել Թբիլիսում կայացած Եվրոպայի առաջնությունը: Առաջնության մեկնարկից օրեր առաջ ծանրորդը ձեռքի հոդախախտ էր ստացել: