Արզումանյանն օգնեց «Ամկար»-ին հաղթանակ տանել «Դինամո»-ի նկատմամբ
ՍպորտՊերմի «Ամկար»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրից հետաձգված մրցավեճում 2:0 հաշվով անակնկալ հաղթանակ է տարել Մոսկվայի «Դինամո»-ի նկատմամբ: Արզումանյանը եղել է «Ամկար»-ի մեկնարկային կազմում և մասնակցել ողջ հանդիպմանը:
Այս հաղթանակից հետո «Ամկար»-ը 23 միավորով մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղն է զբաղեցնում և հաջող հանդիպումները շարունակելու դեպքում լավ հնարավորություններ է պահպանում տեղը բարձրագույն խմբում պահպանելու համար:
Ի դեպ, «Դինամո»-ի փոխարինողների կազմում հայտավորված էր նաև Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել: