Ռոնալդուն կախվածություն ունի գոլերից. Չիչարիտո
ՍպորտՄադրիդի «Ռեալի» մեքսիկացի հարձակվող Չիչարիտոն նշել է, որ իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն միշտ ձգտում է գոլ հեղինակել, և այդ բնավորությունը նրան դարձնում է լավագույնն աշխարհում։
-Կախվածություն ունի՞ Ռոնալդուն գոլերից։ Նա չի բավարարվում, միշտ ավելին է ուզում, և առանց նման բնավորության դու չես կարող լավագույնը դառալ։
Նա չի բարկանում, երբ իրեն փոխանցում չեն կատարում։ «Ալմերիայի» դեմ խաղում ես նրանց դարպասի մոտ երկու սպիտակ մարզաշապիկ տեսա, և առաջինն Արբելոան դիպավ գնդակին,-ասել է Էրնանդեսը։