Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը «Գրան պրի» մրցաշարում նվաճել է ոսկե մեդալ
ՍպորտԽորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ձյուդոյի «Գրան պրի» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանը նվաճել է ոսկե մեդալ:
60 կգ քաշային կարգի եզրափակչում Դավթյանը պարտության է մատնել Գերմանիան ներկայացնող Տոբիաշ Էնգլմայերին: 66 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ղազարյանն զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:
«Գրան պրի»-ին Հայաստանը ներկայացված է 4 ձյուդոիստով և 1 ձյուդոիստուհով: