Երևան, 31.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ» Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ» «Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ» Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ» Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ» «Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ» Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ» Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ»


Հայրիկ Մուրադյանի 110-ամյա հոբելյանը կնշանավորվի մեծ համերգով

Մշակույթ

Ժողովրդական երգիչ Հայրիկ Մուրադյանի ծննդյան օրը՝ մայիսի 3-ին, համերգ կկազմակերպվի: Վանի հերոսամարտին և Մուրադյանի ծննդյան հոբելյանին նվիրված համերգը տեղի կունենա Առնո Բաբաջանյան համերգասրահում:

«Վան» ազգագրական համույթի ղեկավար Անդրանիկ Հովհաննիսյանը մայիսի 2-ին հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ Հայրիկ Մուրադյանի ծննդյան օրն ամեն տարի ընկերներն ուխտի են գնում Նուբարաշեն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրիկի գերեզմանին:

«Ամեն տարի Հայրիկի ծննդյան օրը գերեզմաններ ենք գնում: Համերգին մասնակցելու են տասից ավելի ազգագրական խմբեր և մի շարք կատարողներ: Միջոցառման մուտքն ազատ է»,- նշեց Անդրանիկ Հովհաննիսյանը:

«Ակունք» ազգագրական համույթի հիմնադիր անդամ Սարգիս Բաղդասարյանը նշեց, որ նախկին Գերագույն դատարանի շենքի կողքը ձայնագրման ստուդիա կար, որտեղ էլ ունկնդրել է նրա ձայնը և ծանոթացել Հայրիկի հետ:

«Վան» ազգագրական համույթի հիմնադիր Ռոբերտ Դաշտոյանը Հայրիկ Մուրադյանին առաջին անգամ լսել է ռադիոյով: Նրա կատարումները տպավորել են Դաշտոյանին, և որոշել է ծանոթանալ երգչի հետ:

«Հայրիկը հյուրեր էր սիրում և յուրաքանչյուր խոսք տանում էր դեպի մշակույթը: Նա փորձում էր մեզ բանասիրական կրթություն տալ, պատմել ազգային երգերի մասին: Նա ասում էր, որ Աստծո կողմից մարդուն տված ամենամեծ արժանիքը երախտապարտ լինելն է: Հայրիկի դուստրը՝ Մարո Մուրադյանը, շատ ոգևորված էր, երբ ստեղծվում էին ազգագրական համույթներ»,- նշեց նա:

Ասուլիսի ընթացքում հնչեցին Հայրիկ Մուրադյանի կատարած երգերից:

Ժողովրդական երգիչ Հայրիկ Մուրադյանը ծնվել է 1905 թվականին Վանի նահանգի Շատախի շրջանի Ջնուկ գյուղում: 1915թ. Մուրադյանների գերդաստանը Շատախից գաղթել է Իրանի Սալմաստ քաղաք, հետո վերադարձել Վան, ապա կրկին` Իրան և, վերջապես, հասել Իրաքի անապատներ: Միայն Հայրիկը, նրա մայրը, եղբայրն ու հորեղբայրն են կարողացել ողջ մնալ այդ փորձություններից հետո: Մասնագիտությամբ եղել է պատմաբան և շատ արժեքավոր աշխատությունների հեղինակ: Սակայն առավել հայտնի է դարձել որպես հին հայկական ժողովրդական երգերի կատարող: Ձայնագրվել է Հայաստանի Ազգային ռադիոյում: Բազմա թիվ հայկական հայտնի ֆիլմերում հնչել է նրա ձայնը: Եղել է «Ակունք» ազգագրական համույթի ոգեշնչողն ու խորհրդատուն, որը հետագայում գլխավորել է նրա դուստրը` Մարո Մուրադյանը: Ստեղծել և գլխավորել է բազմաթիվ ազգագրական ուսանողական և մանկական համույթներ: Մահացել է Երևանում:

Ապահովագրությամբ փոխհատուցվող գումարը լիարժեք բուժմանը չի բավականացնելու․Մենուա ՍողոմոնյանՀայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել 0 տոկոս հարկ` փոքր բիզնեսի համար. Ռուբեն Մխիթարյան Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն ՄանվելյանՆոր դավադրություն եկեղեցու և բանակի դեմ Ադրբեջանի հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են խաղաղության օրակարգին․ Արեգ ՍավգուլյանԿորուստները ժամանակավոր են, պետք է համախմբվենք․ Գագիկ ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում Ուժեղ Հայաստան լինելու է Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանԱրշակ Կարապետյան. Հայաստանը տոտալիտար դիկտատուրայի է վերածվել Քրեական գործեր Եկեղեցու դեմ և քաղբանտարկյալներ. ինչ է կատարվում Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում. Էդմոն Մարուքյան Արցախի 63/1 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել Դեկորա խանութ-սրահի նոր մասնաճյուղը «Հայ Առաքելական Եկեղեցու և Քրիստոնեության պաշտպանության» կոմիտեի կոնֆերանսը՝ Բրատիսլավայում (տեսանյութ) Հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու. Հրայր ԿամենդատյանՆողկանք ապրեցի՝ իմանալով, որ Սուրեն Պապիկյան անունը կրող անձի հրամանով լուծարվել է ՀՀ Զինված ուժերում գործող հոգևոր ծառայությունը. Մ. ՍողոմոնյանԼեգենդար «ցատկոտողը». ի՞նչ էր իրականում իրենից ներկայացնում «Պազիկը». «Փաստ»Ոմանք հոգնել են, բայց կան մարդիկ, ովքեր շարունակում են պայքարել․ Ավետիք ՉալաբյանԻնչքան էլ Ալիևն ու Էրդողանը ընտրակաշառք տան, մեր ժողովուրդը այդ խայծը չի ուտելու. Ավետիք Չալաբյան Նոր արևային վահանակը միաժամանակ արտադրում և կուտակում է էներգիաՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հունվարի). Բազմահազարանոց ցույց Երևանում, մահափորձ քաղաքական գործչի դեմ. «Փաստ»Հայաստանում բռնաճնշումների նոր ալիք՝ ընտրություններից առաջ Դատարանի միջամտությունը Եկեղեցու կառավարմանը վտանգում է Հայաստանի սահմանադրական հիմքերը Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ»Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ»«Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ»Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ»Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»«Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ»Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ»Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ»Մենք Դոնբասը և Զապորոժյեի ԱԷԿ-ը չենք հանձնի ռուսներին առանց պայքшրի. Ուկրաինայի նախագահԳրենլանդիայի ժողովրդին ինքնորոշման իրավունք տալով և Դոնբասինն ու Ղրիմինը մերժելով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստանձնում է ճակատագրերի դատավորի դերը. ԶախարովաԵս հրապարակավ հրավիրում եմ Պուտինին Կիև, եթե նա, իհարկե, համարձակվի. Զելենսկի Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 67 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 121 քաղաքացուՔրիստինա Ագիլերայի ադամանդի շերտեր. մերկ կուրծք և 50 կարատ Եթե դու չես կարողանում քո երկրի սահմանը պաշտպանել, այդ խնդիրը ուրիշի վրա մի գցի. Հայկ Նահապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը Այսուհետ չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը. ԱՄՆ նախագահՀավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկան«Սերը ճակատագրից ուժեղ է». 7 հայկական սիրո պատմություն՝ Սուրբ Սարգսի օրվան ընդառաջՓաշինյանը, փոխելով երկրի արտաքին ուղեծիրը Ռուսաստանից դեպի Արևմուտք, քանդեց մեր անվտանգային համակարգը. Սուրենյանց (տեսանյութ) Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է պոտենցիալ բնակելի մոլորակ 5 տարվա մեջ 300.000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցեր ունե՞ք․ Նարեկ ԿարապետյանՈվքեր և ինչպես կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները․ Արսեն Թորոսյան«Ֆուլ Հաուս» սիթքոմից ֆիլմ․ հայկական հաջող նախագծի նոր կյանքըՎաղարշապատում գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են