Այսօր ինձ համար յուրահատուկ օր է. Նեմանյա Մատիչ
ՍպորտԼոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը խոսել է Անգլիայի չեմպիոնության մասին, տեղեկացնում է BBC-ն:
«Այսօր ինձ համար յուրահատուկ օր է: Ուրախ եմ և՛ մեզ, և՛ երկրպագուների համար: Ցանկանում էինք հաղթել և դառնալ չեմպիոն:
Եզրափակիչ սուլոցից հետո ես չէի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում խաղադաշտում: Կարծես երազում լինեի: Հպարտ ենք, որ դարձել ենք չեմպիոն»,- հայտարարել է Մատիչը: