«Ֆրանս Պրես»-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը արած իր հայտարարություններում ընդգծել է, որ միջազգային հասարակայնությունը ԻԼԻՊ-ի դեմ միացյալ ճակատ կազմելով կարող է նվազեցնել այդ խմբի հանդեպ ֆինանսական հովանավորությունն ու նրա ռազմական կարողությունը և կանխել նրա ներազդեցության առավել տարածումը: Օբամայի հայտարարությունները արվում են այն պայմաններում, երբ ԻԼԻՊ ահաբեկչական խումբը երեքշաբթի օրը հրապարակեց այդ խմբի միջոցով երկրորդ ամերիկացի լրագրողի գլխատման տեսագրությունը: Էստոնիայի մայրաքաղաք՝ Տալլինում արտահայտվող Օբաման ընդգծել է, որ ամերիկացի լրագրողի սպանության հեղինակները ձերբակալվելու և պատժվելու են: Օբամայի հայտարարությունները արվել են այն պայմաններում, երբ Անգլիան ու Ֆրանսիան հարկ եղած դեպքում Իրաքում ռազմական գործողություն իրականացնելու ուղղութամբ հայտնել են իրենց պատրաստակամությունը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը նիստ գումարելով քննարկելու է Իրաքում ու Աֆղանստանում ահաբեկչական խմբեերի սպառնալիքի հարցը: ԱՄՆ-ն ու արևմտյան երկրներ այն պայմաններում են հակազդում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի քայլերին, երբ համաձայն վավերական հաղորդումների այդ խումբը հիմնադրման սկզբում անհրաժեշտ վարժություններ ու ռազմական հարմարանքներ է ստացել այդ երկրներից: