Լևոն Արոնյանը թիմը միանձնյա գլխավորում է Ռուսաստանի ակումբային առաջնության մրցաշարային աղյուսակը
ՍպորտՀայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթ ունենալ Ռուսաստանի ակումբային առաջնությունում:
Լեւոն Արոնյանը Ռուսաստանի ակումբային առաջնության հինգերորդ տուրում պարտության մատնեց գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինին: Արոնյանի թիմը` Նովոսիբիրսկի «Սիբիրը» 4:2 հաշվով հաղթեց Բելոռեչենսկի «Ունիվերսիտետին»: Այժմ «Սիբիրը» 10 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: