Մորատան բացատրել է` ինչու չի տոնել «Ռեալ» դարպասը խփած գոլը
Սպորտ«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան բացատրել է, թե ինչու չի տոնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի` «Ռեալի» դեմ առաջին խաղում (2:1) խփած գոլը: Հիշեցնենք, որ Մորատան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխվել:
-Խոստացել էի, որ չեմ տոնելու «Ռեալի» դարպասը խփած գոլը, այդպես էլ արեցի: «Ռեալում» նախկին թիմակիցներս շարունակում են խաղադաշտից դուրս մնալ իմ ընկերները:
Մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն, ես ասել եմ, թե «Ռալին» ապացուցելու ոչինչ չունեմ, ճիշտ չեն: «Ռեալի» հասցեին երբեք վատ բան չեմ ասել: Շնորհակալ եմ Կարլո Անչելոտիին, բայց ես երջանիկ եմ «Յուվենտուսում»,-ասել է Մորատան «La 1»-ին տված հարցազրույցում: