Կուբան շարժական հոսպիտալ եւ բժիշկներ Է ուղարկում Նեպալ
ՄիջազգայինԿուբան ավերիչ երկրաշարժից տուժած Նեպալ Է ուղարկում 48 հոգուց բաղկացած բժշկական բրիգադ եւ շարժական հոսպիտալ: Այդ մասին հաղորդել Է երկրի առողջապահության նախարարությունը: Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Կատմանդու ուղարկվող բոլոր կուբացիներն ունեն նման իրավիճակներում աշխատելու փորձ: Շարժական հոսպիտալը կունենա վիրահատությունների, ինտենսիվ թերապիայի եւ ախտորոշման հնարավորություններ:
Ինչպես նշել Է Cubadebate պորտալը, Նեպալ ուղարկվող մասնագետները պատկանում են Henry Reeve միջազգային ջոկատին, որը 2005 թվականին հատուկ ստեղծվել Է տարերային աղետների եւ համաճարակների հետեւանքների դեմ պայքարի գործում այլ երկրների օգնություն ցույց տալու նպատակով: Ջոկատի բժիշկները մասնակցել են Աֆրիկայում Էբոլա տենդի դեմ մղվող պայքարին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: