ՌԴ փորձագետները մրցակցային են գնահատում Արցախի խորհրդարանական ընտրությունները
ՄիջազգայինՌԴ ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված խորհդարանական ընտրությունները ժողովրդավար եւ ազատ է գնահատում: Փորձագետը փաստում է, որ մի քանի տարի առաջ եղել է դիտորդ Սիրիայում եւ համեմատական անցկացնելով` շեշտում է, որ ԼՂՀ-ում թե՛ ընտրություններն էին ավելի ժողովրդավար, թե՛ ավելի մրցակցային:
Քաղաքագետ Անդրեյ Արեշեւն էլ հավելում է, որ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել եւ տարբեր երկրներից միջազգային դիտորդներ էին ժամանել: «Ուշադրության են արժանի ոչ միան Բաքվի նյարդային հայտարարությունները, այլեւ`ո ԵԱՀԿ համանախագահների հայտարարությունն ու ԱՄՆ-ի հայտարարությունը: Երկու հայտարարություններում էլ ասվում էր, որ ընտրությունների արդյունքը չի կարող ազդեցություն ունենալ հակամարտության լուծման վրա, սակայն միաժամանակ կարեւորվում է ԼՂ ժողովրդի իրավունքը սեփական ապագայի եւ կյանքի առնչութ յամբ: Սա շատ կարեւոր է եւ թեպետ հայտարարությունն արձանագրային էր, դիվանագիտական տեքստ, սակայն սա ինչ-որ քայլ է ճանաչման առնչությամբ»,- ասաց Արեշեւը` հավելելով, որ եկել է կարծրատիպերի կոտրման ժամանակը եւ նման հայտարարությունները նման կածրատիպերի կոտրման սկիզբ կարող են հանդիսանալ:
Մայիսի 3-ին ԼՂՀ-ում անցկացվել են 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ: Նկատվել է մասնակցության բարձր ցուցանիշ` 70,6 տոկոս: Առաջադրված յոթ կուսակցություններից հինգ տոկոսի շեմը հաղթահարել են հինգ կուսակցություններ, որոնցից երկուսը` ընդդիմադիր: