Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ»


Կառավարությունը 23 մլն դրամ է հատկացրել Մայիսյան համայնքի հորատանցքերը վերականգնելու համար

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 7-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացելով նիստը՝ վարչապետն անդրադարձել է երկու կարևոր հարցի: Առաջինը մի քանի օր առաջ կառավարությունում տեղի ունեցած ԾԻԳ-երի 2015թ. առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունների ք ննարկումն էր:

«Տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով երկրում միլիարդների հասնող ներդրումներ են իրականացվել, սակայն, որպես կանոն, ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալների, չարաշահումների, քան իրականացված աշխատանքների մասին: Վերջին հանդիպման ժամանակ ես խստագույնս զգուշացրել եմ ԾԻԳ-երի ղեկավարներին՝ զերծ մնալու կոռուպցիոն ցանկացած դրսևորումից: Հակառակ դեպքում ոչ միայն կազատվենք նման պաշտոնյաներից , այլև անձամբ հետամուտ կլինեմ՝ օրենքի ամբողջ խստությամբ վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցում: Այս գործընթացներում հրապարակայնության ապահովումն անհրաժեշտություն է, ի վերջո քաղաքացին, հասարակությունը պետք է իմանան, թե որտեղ և ինչպես են ծախսվում ներգրավվող ֆինանսական միջոցները», - մասնավորապես ասել է կառավարության ղեկավարը:

Հաջորդ հարցը, որին անդրադարձել է վարչապետը, Սիրիայի իրավիճակն է. «Ցանկանում եմ խոսել մեր բարեկամ երկիր Սիրիայի մասին, որտեղ իրավիճակը շարունակում է անկայուն մնալ, պատերազմը շարունակվում է, ինչը մեծ զոհերի ու ավերածությունների է հանգեցնում: Ցավոք, քիչ չեն նաև զոհերը խաղաղ բնակչության շրջանում: Այս ընթացքում Հայաստանը փորձել է օժանդակել այն սիրիահայերին, ովքեր պատերազմի հետևանքով լքել են իրենց տներն ու անվտանգության նկատառումներից ելնելով եկել են Հայաստան: Օրեր առաջ լրատվամիջոցների օգնությամբ արձագանքել էի Հալեպ ի Սուլեյմանիե թաղամասում իրականացված հրթիռակոծությանը, որի հետևանքով, ցավոք, հայեր էին տուժել: Այդ ժամանակ ահազանգ էր հնչել երեխաներին ու դպրոցականներին պատերազմական գոտուց դուրս բերելու մասին, ինչին ի պատասխան ես նշել էի, որ իշխանությունները, կառավարությունը պատրաստ են պատշաճ ձևով ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների և դպրոցականների համար»,- շեշտել է Հովիկ Աբրահամյանը և հանձնարարել, որպեսզի կառավարության հաջորդ նիստում պատկան մարմինները հանգամանալից տեղեկություն տան իրավիճակի մասին:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագծին: Օրենքի ընդունման արդյունքում և դրա հիման վրա նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագիրը, որը ենթադրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի վերամշակում: Միայ ն ԶՊՄԿ-ի պոչամբարներում եղած մոտ 300 մլն տոննային տարեկան ավելանում է ևս 18-20 մլն տոննա, ինչը բնապահպանական մեծագույն խնդիր է:

«Ալյոտիգ» ՍՊԸ-ն հանդիսանում է օրենքի իմաստով ծրագիր իրականացնող, որը մտադիր է կառուցել տարեկան 12.5 մլն տոննա արտադրողականությամբ ֆաբրիկա՝ վերամշակելու համար ներկայումս չօգտագործվող այդ լցակույտերը: Նախատեսվում է նաև կառուցել կոմպոզիտային նյութերի գործարան, որը նույնպես որպես հումք օգտագործելու է պոչամբարի խյուսը: Առաջին փուլում ներդրվելու է մոտ 240 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Երկրորդ փուլն ընդգրկելու է 2019-2025թթ., երբ գործարանի հզորությունը հասցվելու է տարեկան մինչև 25 մլն տոննայի վերամշակման: Արդեն առաջին փուլում բացվելու է մոտ 1000 մշտական և 500 ժամանակավոր աշխատատեղ, լուծվելու են տնտեսական և բնապահպանական մի շարք հարցեր: Կարևորելով ներդրումային ծրագիրը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճշտել է աշխատանքի հնարավոր սկիզբը, որը կարող է լինել առաջիկա մեկ տարվա ընթացքում:

Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգել է «Ռոյալ Սթոնվեյր» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է կառուցել խեցեգործական բարձրորակ իրերի՝ սպասքի գործարան՝ այն հագեցնելով տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով, կատարել շուրջ 1.09 մլրդ դրամի ներդրում: Իտալական սարքավորումներով տարեկան կարտադրվի շուրջ 0.3 մլրդ դրամի ապրանք (2015թ.), որի զգալի մասը կարտահանվի Եվրամիության և ԱՊՀ երկրներ, ԱՄՆ և այլուր: Ներդրումային ծրագրի իրագործմամբ կստեղծվի մոտ 80 աշխատատեղ:

Իր նախկին որոշումներից մեկի լրացմամբ՝ կառավարությունը սահմանել է, որ վտանգավոր բեռ տեղափոխող բեռնատար և հատուկ գնացքները պետք է կահավորվեն շարժական օբյեկտների մոնիթորինգային սարքավորումներով, որոնք միացվելու են ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի (911 ծառայության) հետ: Դրանով կապահովվի վտանգավոր բեռ տեղափոխող երկաթուղային տրանսպորտի հնարավոր վթարի մասին տեղեկության օպերատիվ փոխանցումը, էականորեն կկրճատվի վթարի արձագանքման ժամկետը և, իբրև հետևանք, կնվազի մարդկային և նյութական կորուստը:

Կառավարության որոշմամբ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին որպես դրամաշնորհ հատկացվել է 23 մլն դրամ, որը հնարավորություն կտա վերականգնել և շահագործել Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի երկու հորատանցքերը և բավարարել սպառողների ջրի պահանջարկը:

ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014թ. բարեգործական ծրագրերի կատարման հաղորդումը: 2014թ. ընթացքում երկրում այդպիսի ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 143 կազմակերպություն: Մեծածավալ ծրագրեր են իրականացնում «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը՝ 5.56 մլրդ դրամ, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը՝ 4.29 մլրդ դրամ, «Այբ» կրթական հիմնադրամը՝ 2.09 մլրդ դրամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ 1.89 մլրդ դրամ: 2014թ. ընթացքում հաստատված 244 երկարաժամկետ ծրագրերից 112-ը վերաբերում է շինարարությանը: Մասնավորապես, վերակառուցվել և նորոգվել են 68 ջրագիծ, 30 դպրոց, 18 մանկապարտեզ և 7 բուժհաստատություն:

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2013թ. հուլիսի 19-ին ստորագրված «Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագրով նախատեսված է վերակառուցել ջրամատակարարման ցանցը, ճնշման պոմպերը և բնակարաններում առանձին միացումները փոխարինելու միջոցով բարելավել մայրաքաղաքի ջրամատակարարումը: Հաշվի առնելով, որ համաձայնագրով ծրագրի իրականացման գրասենյակի պահպանման ծախսի ֆինանսավորում նախատեսված չէ, ՀՀ կառավարությունը որոշել է կառավարության անունից ծրագրով նախատեսված աշխատանքի պատվիրատուի գործառույթը պատվիրակել «Երևանջուր» ՓԲԸ-ին:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում և ևս յոթ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Խնդիր է դրված վեճերի արտադատական կարգով լուծման ինստիտուտներից կատարելագործել առևտրային արբիտրաժի ինստիտուտը: Միջազգային փորձը վկայում է, որ ոչ միայն առևտրային, այլև մյուս իրավահարաբերությունների հետ կապված վեճերն աստիճանաբար ուղղվում են վեճերի լուծման արտադատական մարմիններ, ինչպիսիք են արբիտրաժը, հաշտարարը և ֆինանսական համակարգի հաշտարարÕ ¨:

Նիստի հավանությանն է արժանացել «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դատավորի վարքագծի կանոնների սահմանումը վերապահել դատավորների ընդհանուր ժողովի իրավասությանը:

Գործադիրը հավանություն է տվել «Թանգարանների և ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և անվտանգության համակարգված գործունեությունը, կկարգավորվեն թանգարանների ստեղծման, գործունեության, գործունեության դադարեցման, ՀՀ թանգարանային ֆոնդի ձևավորման, համալրման, հաշվառման և պահպանության հետ կապված հարաբերությունները:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծման, աշխատաշուկայում անմրցունակ անձանց իրավունքների շրջանակն առավել հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Նիստի հավանությունն է ստացել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է պարզեցնել Հայաստանում հանրահայտ ճանաչված ապրանքային նշան ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի և ժամացույցների ներմուծման ընթացակարգերը:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է վերականգնել ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը:
Քննարկվել է նաև ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկություններ, որոնք քննարկվել են նախաձեռնության հեղինակների հետ և դրական արձագանք ստացել, ուստի կառավարության եզրակացությունը ևս դրական է:

Գործադիրը քննարկել է «Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը: Նրա կարծիքով` արտոնությունների սահմանումը միտված է բազմազավակ ընտանիքների համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Ողջունելով նախաձեռնությունը, կառավարությունը միաժամանակ հայտնել է մի շարք նկատառումներ և հանգել այն եզրակացության, որ օրենքի նախագիծը լրացուցիչ քննարկման և լրամշակման կարիք ունի:

Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով մայիսի 22-ին նշանակված Վերջին զանգի արարողությունը, կառավարության անդամներին հանձնարարել է այդ օրն այցելել կրթօջախներ և շրջանավարտներին շնորհավորել այդ իրադարձության առթիվ:

Նիստում հայտարարվել է, որ մայիսի 18-ին նշվող թանգարանների միջազգային օրվա նախօրյակին՝ մայիսի 16-ին, Հայաստանի թանգարանները մասնակցելու են «թանգարանային գիշեր» միջոցառմանը և աշխատելու են մինչև լույս: Այցելուների մուտքն անվճար է լինելու:

Այնուհետև վարչապետը հայտարարել է, որ կառավարության պատվիրակությունն իր գլխավորությամբ մեկնելու է ԼՂՀ՝ մասնակցելու մայիսի 8-9-ին տեղի ունեցող տոնական միջոցառումներին: Երևանում մնացած նախարարները պարտադիր մասնակցելու են մայրաքաղաքում անցկացվելիք տոնական հանդիսությանը:

Կառավարության ղեկավարը նաև հանձնարարել է ավելի խստապահանջ լինել Ազգային ժողովում օրենքի նախագծերը ներկայացնելու նկատմամբ և ավելի հիմնավոր ու բազմակողմանի պարզաբանում տալ պատգամավորներին: Այս գործում վարչապետը կարևորել է նախարարությունների և գերատեսչությունների մամուլի ծառայության ղեկավարների պատասխանատվությունը՝ նրանց աշխատանքի համակարգումը վերապահելով Տեղեկատվության և վերլուծության կենտրոնի տնօրենին: Հատկապես արտահերթ նստաշրջանների ժամանակ նախագծերը ժամանակին է պետք ուղարկել ԱԺ, որպեսզի պատգամավորներ ը խորամուխ լինեն խնդրի էությանը, ինչի շնորհիվ կբարձրանա օրինագծերի քննարկման որակը:

Վերջում Հովիկ Աբրահամյանն ասել է. «Քանի որ մոտենում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը՝ 70-ամյակը, ես ցանկանում եմ կառավարության անունից շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, ցանկանալ հաջողություններ, առողջություն: Մենք շատ բարձր ենք գնահատում նրանց ծառայությունը, և եթե հիշում եք, վերջերս կառավարությունը կրկնապատկեց վետերանների Պատվո վճարները: Մենք այսօր պաշտպանության նախարարի հետ ընդունելու ենք իրենց, հանձնելու ենք պարգևներ, և ուզում եմ, որ բոլորս առիթը բաց չթողնենք՝ մեծարելու վետերաններին և ընդգծելու նրան ց մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին և հաղթանակի գործում ներդրած ավանդը»:

Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի Հրայր Իսրայելյանը հոկտեմբերի 21-ին հանդիպում կունենա Գանձակի բնակիչների հետԳազի գնի 69% աճը չի նշանակում էլեկտրաէներգիայի սակագնի նույնչափ թանկացում․ ի՞նչ ազդեցություն կունենա այն սպառողների վրա. Հրայր ԿամենդատյանՎաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Ալիևին պետք է դիմադրել․ Սամվել Կարապետյանի ծրագիրը ուժի մեջ է Բժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՕդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներով