Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մի խումբ անդամների
ՔաղաքականԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են 2015թ. Համահայկական խաղերի կազմակերպման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի մասնակցությանն այդ խաղերին:
Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել Համահայկական խաղերի նշանակությունը ողջ հայության կյանքում` այն համարելով նշանակալի մարզական, մշակութային եւ քաղաքական իրադարձություն: