Կառավարությանը վստահության քվեի շուրջ Վրաստանի խորհրդարանի նիստը կկայանա մայիսի 8-ին
ՄիջազգայինԿառավարության նորացված կազմին վստահություն հայտնելու շուրջ Վրաստանի խորհրդարանի նիստը կկայանա մայիսի 8-ին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին, հայտնել են պետության ղեկավարի վարչակազմում:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մայիսի 6-ին նախարարների կաբինետի նորացված կազմը ներկայացրել Է խորհրդարանին, որտեղ քվեարկություն կանցկացվի վստահության քվեի շուրջ:
«Նախագահն ստացել Է արտահերթ նիստ գումարելու Վրաստանի խորհրդարանի խնդրանքը եւ արդեն հրամանագիր Է ստորագրել, որի համաձայն նիստը մայիսի 8-ին ժամը 13:00-ին»,- հայտարարել են վարչակազմում
Ինչպես ավելի վաղ հայտարարել են կառավարության վարչակազմում, այն, որ խորհրդարանն առայժմ վստահություն չի հայտնել նորացված կառավարությանը, որոշակի անհարմարություններ Է ստեղծում արեւմտյան գործընկերների հետ հարաբերություններում՝ նկատի առնելով պլանավորված միջոցառումներն ու այցերը: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քանիցս հայտարարել Է, որ նորացված կառավարության կազմը չի փոխվի: