Ռուսաստանը եւ Թուրքիան հրթիռային համալիր են ստեղծել
ՄիջազգայինՌԴ-ն եւ Թուրքիան ստեղծել են փոքր հեռահարության հրթիռային համալիրի համատեղ նախագիծ, որը ռուսական «Իգլա» հրթիռային համալիրով ինտեգրվում Է թուրքական հարթակում: Այդ մասին մայիսի 7-ին լրագրողներին հայտնել Է «ՌոսօբորոնԷքսպորտի» գլխավոր տնօրենի խորհրդական Անատոլի Ակսյոնովը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
«Մենք թուրքական ընկերության հետ նրանց խնդրանքով կատարել ենք փոքր հեռահարության մեր հրթիռային համալիրի ինտեգրում նրանց հարթակում: Համակարգն ունի կրկնակի անվանում, ռուսականը «Իգլա-Ս» Է»,- հայտարարել Է Ակսյոնովը:
Համալիրի մարտավարական-տեխնիկական բնութագրերն առայժմ հայտնի չեն:
Մայիսի 5-ից մինչեւ 8-ը Ստամբուլում տեղի Է ունենում պաշտպանական արդյունաբերության “IDEF-2015” 12-րդ միջազգային ցուցահանդեսը: Ռուսաստանը ցուցահանդեսում ներկայացնում Է ավելի քան 200 անուն զենք եւ ռազմական տեխնիկա: