Սահակաշվիլիին Մոլդովա են հրավիրում որպես կոռուպցիայի դեմ պայքարի փորձագետի
ՄիջազգայինԿոռուպցիայի դեմ պայքարելու համար որպես փորձագետ Մոլդովա Է հրավիրված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Ինչպես մայիսի 7-ին հայտնել Է հանրապետության վարչապետ Կիրիլ Գաբուրիչը, այդ հարցը նախօրյակին քննարկվել Է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ հենց Սահակաշվիլիի հետ հետ կայացած հանդիպմանը, որը նրա խորհրդականն Է:
«Սահակաշվիլին ու իր թիմը բարեփոխումների լավ փորձ ունեն»,- նշել Է Գաբուրիչը: Նա տեղեկացրել Է, որ շուտով նրանք կժամանեն Քիշնեւ, որպեսզի Մոլդովայի իշխանություններին փորձագիտական օգնություն ցույց տան կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում, որը, վարչապետի խոսքով, «թափանցել Է պետության բոլոր ոլորտներ»:
Մինչդեռ, ինչպես հիշեցնում Է ՏԱՍՍ-ը, Սահակաշվիլիի նկատմամբ հետախուզում Է հայտարարված իր հայրենիքում: Վրաստանի Գլխավոր դատախազությունը նախկին նախագահին մեղադրում Է պաշտոնեական լիազորությունները վերազանցելու եւ այլ հանցագործությունների մեջ՝ Ուկրաինայի իշխանություններից պահանջելով նրա արտահանձնումը: