ԵԽԽՎ-ի նախագահը Թբիլիսիում հանդիպում Է ունեցել Վրաստանի խորհրդարանի խոսնակի հետ
ՄիջազգայինԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը մայիսի 7-ին Թբիլիսիում հանդիպում Է ունեցել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ը:
Հանդիպմանը քննարկվել Է Վրաստանի եւ ամբողջ տարածաշրջանի իրադրությունը, արծարծվել են նաեւ սահմանադրական, ընտրական եւ դատական ոլորտներում ընթացիկ բարեփոխումների հետ կապված հարցերը, հաղորդել Է խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշել Է Ուսուպաշվիլին, ԵԽԽՎ-ի նախագահի Վրաստան այցը հարաբերությունների խորացման եւս մեկ դրսեւորումն Է:
Վրաստան այցի շրջանակներում, որն սկսվել Է մայիսի 6-ին, պլանավորված են Բրասերի հանդիպումները հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլիի, խորհրդարանական մեծամասնության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:
ԵԽԽՎ-ի նախագահը Վրաստանից կմեկնի մայիսի 9-ին: