Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունը ՌԴ-ում լուսաբանելու են 66 երկրների ավելի քան 2,6 հազար լրագրողներ
ՄիջազգայինՀաղթանակի 70-ամյակի տոնակատարությունը լուսաբանելու են 66 երկրների ավելի քան 2,6 հազար լրագրողներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել Է Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի տոնակատարության միջազգային մամուլի կենտրոնի կազմակերպման աշխատանքային խմբի ղեկավար Նատալյա Ռոմանենկոն:
Նրա խոսքով՝ «Մեծ հաղթանակի ընդգրկուն միջոցառումները լուսաբանելու են 66 երկրների ավելի քան 2,6 հազար լրագրողներ»:
«Ներկայում հավատարմագրված Է ավելի քան 2 հազար 600 լրագրող, նրանք ոչ բոլորն Էլ ժամանել մեզ մոտ, բայց մենք ակնկալում ենք, որ վաղ թե ուշ մեր մամուլի կենտրոն կայցելեն բոլորը»,- ասել Է Ռոմանենկոն «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում:
Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունը լուսաբանող լրագրողների համար միջազգային մամուլի կենտրոնը մայիսի 7-ին բացվել Է մոսկովյան Մանեժում: