ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել է Սիրիայի կառավարության նկատմամբ պատժամիջոցները
ՄիջազգայինԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները Սիրիայի կառավարության հանդեպ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նշվել է Սպիտակ տան ղեկավարի՝ Կոնգրեսի երկու պալատներին հղված ծանուցման նամակում: Նշվել է, որ 2004թ.-ի մայիսի 11-ին ԱՄՆ-ի Նախագահ Ջորջ Բուշն ստոր ագրել է հրաման, համաձայն որի՝ կալանքի տակ է դրվել որոշ մարդկանց սեփականությունը, բացի այդ, որոշ ապրանքների արտահանումը Սիրիա արգելվել է:
«Նախագահը նման քայլեր է ձեռնարկել, քանի օր սպառնալիք կար ԱՄՆ-ի ազգային անվտանգության, ներքին քաղաքականության և տնտեսության համար»,- ասվել է նամակում, որտեղ ընդգծվել է, որ Սիրիայի ղեկավարության գործողությունները ապակայունացնում են տարածաշրջանը: Վաշինգտոնը կրկին մեղադրել է Սիրիայի իշխանություններին իր քաղաքացիների վրա ճնշում գործադրելու համար: